Հրդեհ Վարդավանք գյուղում. այրվում է 18 հա անտառածածկ և 19 հա բուսածածկ տարածք

26-08-2019 00:37

Օգոստոսի 25-ին, ժամը 06:25-ին հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են: Աշխատանքներում ներգրավվել են ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Կապանի անտառտնտեսության 20 աշխատակից, թիվ N զորամասից 32 զինծառայող և պղնձամոլիբդենային կոմբինատի 1 ջրատար: Դեպքի վայրում աշխատել են 19 փրկարար, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Կապանի անտառտնտեսության 10, քաղաքապետարանի կոմունալ  բաժնից 10 աշխատակից, թիվ N զորամասից 47 զինծառայող, 1 ջրատար և հարակից գյուղերի 15 բնակիչ: Հրդեհի ընդհանուր մակերեսը կազմում է 37 հա (18 հա անտառածածկ և 19 հա բուսածածկ տարածք): Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:10-ին: Հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են: 2 փրկարար ծառայող, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Կապանի մասնաճյուղից 2 և «Զանգեզուր կենսոլորտ համալիր» ՊՈԱԿ-ից 2 աշխատակից սահմանել են հերթապահություն:

Lragir.am,
26-08-2019 00:37