Հայտնի են Աբխազիայի նախագահական ընտրությունների նախնական արդյունքները

26-08-2019 10:07

Օգոստոսի 25-ին Աբխազիայում նախագահական ընտրություններ են տեղի ունեցել: Աբխազիայի ընտրական հանձնաժողովը հրապարակել է 154 տեղամասերից 150-ից ստացված արդյունքները: Գործող նախագահ Ռաուլ Խաջիմբան ստացել է ձայների 26.6%: Պաշտպանության նախկին նախարար Օլեգ Արշբան երկրորդ տեղում է 24.9%-ով, իսկ ընդդիմադիր Ամցախարա կուսակցության ղեկավար Ալխաս Կվիցինին երրորդն է 24.6%-ով: Նախնական արդյունքները դեռ չեն ամփոփվել և առայժմ հայտնի չէ, թե Խաջիմբայից բացի որ թեկնածուն կանցնի երկրորդ փուլ:

Lragir.am,
26-08-2019 10:07