Հայկական դեղձով բեռնված հայկական բեռնատարերը դուրս են եկել Վերին Լարսի անցակետից

26-08-2019 10:56

Վերին Լարսի անցակետում դեղձով բեռնված հայկական բեռնատարերի զննումն ավարտվել է: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի մամուլի խոսնակ Աննա Օհանյանը: «Տեղեկացնում ենք, որ 26.08 գիշերվա դրությամբ Վերի Լարսի անցակետում հայկական դեղձով բեռնված մեքենաների զննումն ավարտվել է, բեռնատարները դուրս են եկել մաքսակետից»,- գրել է Օհանյանը:

Lragir.am,
26-08-2019 10:56