Արաս Օզբիլիսը պայմանագիր կստորագրի «Փյունիկ»-ի հետ. երևանյան ակումբը հաստատում է

31-08-2019 16:00

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը օգոստոսի 31-ին պայմանագիր կստորագրի Երևանի «Փյունիկ»-ի հետ: «Արմենպրես»-ի հետ զրույցում լուրը հաստատեց «Փյունիկ» ակումբի մարքեթինգի և PR բաժնի ղեկավար Վերա Մարտիրոսյանը: Արաս Օզբիլիսը օրերս խզել էր պայմանագիրը թուրքական «Բեշիկթաշ» ակումբի հետ, որին պատկանում էին ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները: Արաս Օզբիլիսը ֆուտբոլային կարիերայի ընթացքում հանդես է եկել հոլանդական «Այաքս»-ում, Կրասնոդարի «Կուբան»-ում, Մոսկվայի «Սպարտակ»-ում և այլ ակումբներում: Ֆուտբոլիստի հետ պայմանագիր էր կնքել թուրքական «Բեշիկթաշ»-ը, սակայն նա չկարողացավ տեղ գտնել թիմի մեկնարկային կազմում, ինչի հետևանքով թուրքական ակումբը նրան վարձավճարով տարբեր ակումներ էր ուղարկում, իսկ վերջերս խզեց պայմանագիրը նրա հետ:

Lragir.am,
31-08-2019 16:00