Հայաստան-Իտալիա խաղի տոմսերը սպառվել են. ակնկալվում է լեփ-լեցուն մարզադաշտ

02-09-2019 11:21

Եվրո-2020-ի որակավորման փուլի Հայաստան-Իտալիա հանդիպման տոմսերը սպառվել են, հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: «Հայաստան – Իտալիա հանդիպման տոմսերն արդեն սպառվել են: Իտալիայի դեմ խաղում մենք ակնկալում ենք լեփ-լեցուն մարզադաշտ:  Շնորհակալություն ենք հայտնում մեր բոլոր հավատարիմ երկրպագուներին՝ այս անչափ կարևոր խաղին ընդառաջ: Խնդրում ենք գալ մարզադաշտ խաղից առնվազն մեկ ժամ առաջ՝ անցանկալի կուտակումներից խուսափելու համար»,- ասված է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի «Ֆեյսբուք»-ի էջում հրապարակված հաղորդագրության մեջ: Հայաստան-Իտալիա հանդիպումը կկայանա սեպտեմբերի 5-ին, Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում: Խաղը կմեկնարկի ժամը 20:00-ին:

Lragir.am,
02-09-2019 11:21