Մխիթարյանը ժամանել է Հռոմի օդանավակայան, նա կմիանա «Ռոմա»- ին

02-09-2019 13:27

Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը ժամանել է Հռոմի օդանավակայան:  «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Pagineromaniste-ն հայտնում է, որ հայ կիսապաշտպանը բուժզննումը բարեհաջող անցնելուց հետո վարձավճարով կմիանա «Ռոմա»-ին: «Ռոմա»-ն և Լոնդոնի «Արսենալ»-ը պայմանագիրը համաձայնեցրել են գիշերվա ընթացքում: Ֆուտբոլիստը Հռոմում մեկ մրցաշրջանի համար կստանա ավելի քան 3.5 մլն եվրո: Մխիթարյանը 2018 թվականի հունվարից է հանդես գալիս լոնդոնյան «Արսենալ» թիմում, ուր տեղափոխվել էր «Մանչեսթեր Յունայթեդից»: «Արսենալի» կազմում, ընդհանուր առմամբ, 59 հանդիպման է մասնակցել՝ դառնալով 9 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ: Ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանն ԱՊԼ-ում «Արսենալի» 4 խաղից մասնակցել է 3-ին և միայն մեկում է դաշտ դուրս եկել մեկնարկային րոպեներից:

Lragir.am,
02-09-2019 13:27