Մխիթարյանը երջանիկ է Հռոմում

02-09-2019 14:06

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին Հռոմի օդանավակայանում դիմավորել են բազմաթիվ լրագրողներ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, լրագրողներից մեկը Մխիթարյանին հարցրել է. «Երջանիկ ե՞ք այստեղ լինելու համար, ինչին ի պատասխան Մխիթարյանն ասել է. «Ես երջանիկ եմ»: Հենրիխ Մխիթարյանը Հռոմ է ժամանել «Ռոմա»-ին միանալու համար: Նա «Ռոմա»-ին կմիանա մեկ տարի վարձակալությամբ, ինչից հետո «Ռոմա»-ն ֆուտբոլիստի ամբողջական տրանսֆերն «Արսենալ»-ից գնելու իրավունք կստանա: Նշվում է, որ Մխիթարյանը «Ռոմա»-ում կստանա տարեկան 3.5 միլիոն եվրո աշխատավարձ:

Lragir.am,
02-09-2019 14:06