Էդուարդ Սահակյանը նշանակվել է հունա-հռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատար

02-09-2019 15:59

Հունա-հռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատար է նշանակվել Էդուարդ Սահակյանը: Այս մասին հայտնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը: «Այսօր Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան հայտարարություն է տարածել, ըստ որի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատար է նշանակվել Էդուարդ Սահակյանը, հավաքականի 2-րդ մարզիչ կշարունակի աշխատել Սամվել Գևորգյանը, իսկ մարզիչ ՝ Գևորգ Ալեքսանյանը»,- նշում է ՀԱՕԿ-ը: Օգոստոսի 27-ին հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից հրաժարական տվեց Լևոն Ջուլֆալակյանը

Lragir.am,
02-09-2019 15:59