Տարվա լավագույն ֆուտբոլիստի 3 հավակնորդները

02-09-2019 15:57

ՖԻՖԱ-ն հրապարակել է աշխարհի լավագույն ֆուտբոլիստի 3 հավակնորդների անունները: Սեպտեմբերի 23-ին կայանալու է մրցանակաբաշխությունը: Լավագույն ֆուտբոլիստի կոչմանը հավակնում են Լիվերպուլի պաշտպան Վիջիլ վան Դեյկը, Բարսելոնայի հարձակվող Լիոնել Մեսսին և Յուվենթուսի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն:

Lragir.am,
02-09-2019 15:57