Մարաշի ոստիկանները հայտնաբերեցին աղջիկ առևանգած երիտասարդին

04-09-2019 16:37

Օգոստոսի 29-ին ոստիկանությունում ահազանգ էր ստացվել, որ մայրաքաղաքի Չարենցի փողոցում մի երիտասարդ մի աղջկա հարկադրաբար նստեցրել է իր մեքենան ու հեռացել: Աղջիկն օգնություն էր կանչել, անցորդներից մեկն էլ ահազանգել էր 1-02: Ոստիկանության Մարաշի բաժանմունքի քրեական հետախույզները, օպերատիվ միջոցառումների արդյունքում, պարզեցին երիտասարդի ինքնությունն ու բնակության վայրը: Ահազանգից ժամեր անց Մարաշի ոստիկանները կասկածվողին հայտնաբերեցին ու բերման ենթարկեցին: Դեպքի առթիվ ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննության բաժանմունքում քրեական գործ հարուցվեց, բերման ենթարկվածն էլ ձերբակալվեց: Նախնական տվյալներով՝ նա աղջկան տարել էր Եղվարդ, որտեղ նրա կամքին հակառակ պահել մի տան մեջ՝ խափանելով աղջկա փախուստի փորձերը: Դեպքի այլ մանրամասներ քննությամբ պարզվում են:

Lragir.am,
04-09-2019 16:37