Վարչապետի խոսնակը ՍԴ երեկվա որոշման մասին

05-09-2019 13:48

Վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանն այսօր անդրադարձավ լրագրողների հարցին, թե Սահմանադրական դատարանի երեկվա որոշումը՝ Ռոբերտ Քոչարյանի դիմումի վերաբերյալ, վարչապետի մոտ քննարկվե՞լ է: Ըստ նրա՝ որոշակի յուրահատկություններ ունի այդ որոշումը, իրավաբանները ավելի ճիշտ մեկնաբանություններ կտան: Ըստ նրա՝ այս առումով կառավարությունն անելիք չունի: «Կառավարությունն ի՞նչ պետք է անի: Եթե դատարանի որոշումը վերաբերի գործադիրին, այդ ժամանակ հասկանալի կլիներ հարցը, բայց մենք անելիք չունենք»,- ասաց նա: Կարապետյանն ասաց, որ իրենք բազմիցս ասել են, որ ավելի լավ կլիներ, եթե դատաիրավական համակարգի բարեփոխումները արագ տեղի ունենային: «Բայց հավատացնում ենք, որ շատ արագ ենք շարժվում առաջ»,- ասաց նա:

Lragir.am,
05-09-2019 13:48