«Հըզբոլլահ»-ը հայտարարել Է, որ Լիբանանում իսրայելական անօդաչու Է խոցել

09-09-2019 11:35

Լիբանանյան «Հըզբոլլահ» խմբավորումը սեպտեմբերի 9-ին հայտարարել Է, որ խոցել Է իսրայելական անօդաչու, որը հատել Էր Լիբանանի հետ սահմանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է The Times of Israel-ը: Լիբանանի շիաների «Հըզբոլլահ» շարժման զինյալները ճշտել են, որ դա տեղի Է ունեցել, երբ թռչող ապարատը հայտնվել Է Լիբանանի հարավում՝ Ռամիա գյուղից ոչ հեռու: Այժմ անօդաչուն, «Հըզբոլլահի» ներկայացուցչիների խոսքով՝ գտնվում Է իրենց ձեռքին: Մինչդեռ The Jerusalem Post թերթը՝ վկայակոչելով Իսրայելի պաշտպանության բանակի մի աղբյուր, սեպտեմբերի 9-ին հաղորդել Է, որ Իսրայելի ռազմաօդային ուժերի անօդաչու թռչող ապարատը Լիբանանի հարավում չի խոցվել շիաների «Հըզբոլլահի» միլիցիայի մատիկների կողմից, այլ ընկել Է տեխնիկական անսարքության պատճառով: «Ոչ մեծ դրոնը սեպտեմբերի 8-ի առավոտյան ընկել Է Լիբանանի տարածքում, հակառակորդի ձեռքը հետախուզական տեղեկատվության ընկնելու սպառնալիք չկա»,- նշել Է թերթի աղբյուրը, հաղորդել Է «Ինտերֆաքսը»:

Lragir.am,
09-09-2019 11:35