Գագիկ Ծառուկյանը՝ Ամուլսարի և իր ոսկու հանքի մասին

09-09-2019 11:59

ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Ամուլսարի հանքավայրի շահագործման հարցին: «Բոլորդ էլ գիտեք մեր դիրքորոշման մասին, ասել ենք՝ ամենակարևոր խնդիրը՝  պետք է ժողովրդին լսենք, ժողովրդի համաձայնությունը կլինի, թող բացեն, չի լինի, թող չբացեն»,-ասաց Ծառուկյանը: Ըստ նրա՝ եթե ժողովուրդն այնտեղ ապրել է ու ապրելու է, ոնց կարելի է նրանց կարծիքը հաշվի չառնել: «Այսօր իշխանությունը կանգնած ա լուրջ փաստի առաջ, դրա համար պետք ա լիարժեք ուսումնասիրություն կատարվի, ժողովրդին ներկայացվի, ժողովուրդն էլ համաձայնության գա»,- ասաց նա: Ըստ Ծառուկյանի՝ իր պատգամավորները պետք է ժողովրդի կողքին լինեն՝ ժողովրդին պաշտպանելու համար: Անդրադառնալով հարցին, թե ինքը պատրա՞ստ է իր հանքերից հրաժարվել, փակել դրանք՝ հանուն ՀՀ քաղաքացու առողջության․ «Դուք դրանում երբևէ չկասկածեք: Եթե այսօր դուք կարող եք լրագրողական խմբով գնալ, մենք ունենք երկու հանքարդյունաբերություն: Մեկը Արարատի ցեմենտի զավոդն է, մյուսն էլ Մղարթի գործարանն ա: Եթե ժողովուրդը խնդիր բարձրացնի, ինչ-որ դեմ ըլնի, մենք ժողովրդի հետ մեր հարցերը չկարգավորենք, դուք դրանում չկասկածեք, չի աշխատի: Եթե դա ժողովրդին խանգարում ա, իմ կառավարիչները չեն կարողանում ժողովրդին բացատրեն․․․ մեր  Մղարթի  ոսկու հանքը արդեն յոթ տարի չի աշխատում, ուսումնասիրվում է: Եվ մեր մոտ ցիանիդ չի օգտագործվում, իսկ ցիանիդը թունավոր է, եղել են դեպքեր, երբ մարդիկ ու կենդանիներ մահացել են: Մեզ մոտ մի հատ ջրով լվացման պրոցես ա կատարվում: Բայց եթե ես իմանամ, որ դա վտանգ ա մեր ժողովրդին, բնությանը․․․»:

Lragir.am,
09-09-2019 11:59