Գագիկ Ծառուկյանը կասկածում է, որ Լիդիանը 400 միլիոն դոլարի ներդրում է արել

09-09-2019 00:46

«Ծառուկյանը դիվիդենտ շահելու կարիք չունի, Ծառուկյանն էս քանի տարի քաղաքականությամբ զբաղվում ա և միշտ իր խոսքը պահել ա, իր մոտեցումն ու տեսակետը ասել ա»,- այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց ԲՀԿ խմբակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով տեղեկություններին, որ Ամուլսարի հանքավայրի հարցի շահարկմամբ քաղաքական ուժերը փորձում են դիվիդենտներ քաղել: Ըստ Ծառուկյանի՝ ինքն անգամ ընտրությունների ժամանակ կոչ չի անում մարդկանց ձայն տալ իր ղեկավարած ուժին, այլ պարզապես ներկայացնում է իր արած գործն ու ծրագրերը: Անդրադառնալով «Լիդիան» ընկերության կողմից Ամուլսարում  կատարվող 400 մլն դոլար ներդրումներին՝ Ծառուկյանն ասաց․ «Դուք պատկերացնո՞ւմ եք 400 մլն դոլարն ինչ է: Ոչ մեկը չի հարցնում՝ ինչ են արել, երկու պոչամբար են սարքել 50 հատ տեխնիկա են բերել: Ոնց կարող ա 400 մլն դոլար  լինի, 400 մլն դոլարով կարելի ա մոտավորապես մի 10 հատ գորածարան կառուցել, մի 20 հազար էլ աշխատող լինի»: Ծառուկյան ասաց, որ Ամուլսարի հանքավայրի հարցը կառավարության հետ իրենք չեն քննարկել, թե ինչո՞ւ, չմանրամասնեց:

Lragir.am,
09-09-2019 00:46