Էրդողանը խոսել է Սիրիայի հյուսիսում անվտանգ գոտի ստեղծելուն ուղղված քայլերի մասին

09-09-2019 00:59

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանըխոսել է Սիրիայի հյուսիսում՝ Եփրատ գետի արևելյան շրջաններում անվտանգ գոտու ստեղծման աշխատանքների մասին: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»–ը, հայտնում է թուրքական «Դիքեն» լրատվամիջոցը: Էրդողանը հայտնել է, որ իրենց դաշնակից ԱՄՆ-ի հետ համագործակցության ընթացքում հասկացել են, որ երկուստեք ցանկություններն ու նպատակներն այնքան էլ չեն համընկնում: ԱՄՆ-ն աջակցում է Եփրատի արևելյան ափերին տեղակայված քրդական ուժերին, իսկ Թուրքիայի նպատակը այդ տարածքը Քրդական աշխատավորական կուսակցության և մյուս նմանատիպ կազմավորումների զինյալներից մաքրելն է: «Եթե մինչև սեպտեմբերի վերջ անվտանգ գոտին չստեղծվի, ապա մենք մեկ այլ եղանակով կմտնենք Սիրիայի հյուսիս: Սա մի քանի ուղղաթիռի թռիչքով և հինգից տասը զրահամեքենայով լուծվող հարց չէ»,- նշել է նախագահը:

Lragir.am,
09-09-2019 00:59