Էդմոն Մարուքյանը անդրադարձավ Ամուլսարի հանքավայրի վերաբերյալ վարչապետի հայտարարությանը

09-09-2019 13:36

ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Ամուլսարի հանքավայրի վերաբերյալ վարչապետի այսօրվա հայտարարությանը: «Կանխատեսելի զարգացումներ են, որովհետև մեր տպավորությամբ նման պրոցես պետք է լիներ: Մի բանում ես սխալվեցի, կարծում էի նոր ՇՄԱԳ է լինելու, բայց նաև հետո մասնագետներին լսեցի, հասկացա, որ նոր ՇՄԱԳ-ի համար հին ՇՄԱԳ-ը պետք է անվավեր ճանաչվի: Եթե հին ՇՄԱԳ-ը անվավեր ճանաչվի, Լիդիանը կդիմի Վարչական դատարան: Կարող են գործը ձգձգել, ամիսներով քննել, և նոր ՇՄԱԳ չկարողանան նշանակել»,- ասաց Էդմոն Մարուքյանը: Հարցին, թե արդյոք պետք է ջերմուկցիները լսեն վարչապետի կոչն ու ապաշրջափակեն հանքավայր տանող ճանապարհները, նա պատասխանեց․ «Ես կարծում եմ՝ այդ ամենը պետք է հիմնավորված լինի փաստարկներով, ինչը եղել է: Եղել է խոստում՝ Ջերմուկին վնաս հասցնելու մասով»:

Lragir.am,
09-09-2019 13:36