Դամասկոսը դատապարտել է թուրք-ամերիկյան ուժերի կողմից Սիրիայի հյուսիսում իրականացված պարեկությունը

09-09-2019 14:09

Սիրիայի իշխանությունները դատապարտել են Թուրքիայի և ԱՄՆ-ի կողմից Սիրիայի հյուսիսում համատեղ իրականացված պարեկությունը: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»–ը, հայտնում է «Եվրանյուզ»-ը: Դամասկոսի կառավարության տարածած հայտարարության մեջ նշված է, որ Սիրիայի հյուսիսարևելյան սահմանին իրականացված թուրք-ամերիկյան համատեղ պարեկությունը երկրի ինքնավարության բացահայտ խախտում է: Իսկ Սիրիայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ նշված է, որ այս քայլը խախտում է նաև Սիրիայի տարածքային ամբողջականությունը:

Lragir.am,
09-09-2019 14:09