Վանում 4.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

09-09-2019 15:29

Թուրքիայի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների ղեկավարման կենտրոնից տեղեկացնում են, որ Վան նահանգի Սարայ շրջանում տեղական ժամանակով 12:56-ին տեղի է ունեցել 4.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»–ը, հայտնում է թուրքական «Միլլիեթ» լրատվամիջոցը: Նախնական տեղեկությունների համաձայն՝ երկրաշարժի հետևանքով տուժածներ չկան:

Lragir.am,
09-09-2019 15:29