Հայաստան-Բոսնիա խաղը՝ Ռոմայի ուշադրության կենտրոնում

09-09-2019 16:31

Իտալական Ռոման սոցցանցերի իր էջերում ակտիվորեն լուսաբանել է Եվրո-2020-ի նախընտրական փուլի Հայաստան-Բոսնիա խաղը: Բանն այն է, որ երկու հավաքականների ավագները՝ Հենրիխ Մխիթարյանը և Էդին Ջեկոն, խաղում են Ռոմայի կազմում: Խաղից առաջ երկու ավագների ձեռքսեղմելու լուսանկարը հրապարակվել է Ռոմայի ֆեյսբուքյան և թվիթերյան էջերում: Խաղից հետո Ռոմայի Թվիթերի էջում գրառում է արվել, որ Մխիթարյանն իր հավաքականին առաջնորդեց հաղթական խաղում: 🇧🇦 🐺🤝🐺 🇦🇲 Gepostet von AS Roma am Montag, 9. September 2019

Lragir.am,
09-09-2019 16:31