Ամուլսարի հարցում վարչապետի առաջարկն առնվազն ամենալավ ճանապարհն է. Իմ քայլի պատգամավոր

09-09-2019 16:53

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը կարծում է, որ Ամուլսարի հանքավայրի հարցում պետք է ընթանալ իրավական ճանապարհով՝ հաշվի առնելով բոլոր շահերը: «Եվ կարծում եմ՝ այս ճանապարհը, որն առաջարկում է վարչապետը, առնվազն ամենալավ ճանապարհն է: Այսինքն՝ այս պահին չկա որևէ իրավական հիմք՝ նոր ՇՄԱԳ անցկացնելու համար, բայց բնապահպանական անհանգստություները շարունակվում են, և անհրաժեշտ է, որպեսզի բնապահպանական տեսչությունն իրականացնի ստուգումները: Նաև նախարարությունը պետք է հետևողական լինի այս փուլում մինչև հանքի շահագործումը Ամուլսարի հանքավայրի տարածքում իրականացվող գործողությունների նկատմամբ»,- այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց Խանդանյանը: Նրա խոսքով՝ խմբակցությունում առայժմ չի քննարկվել վարչապետի վերջին հայտարարությունը, բայց նախկինում էլ խմբակցությունում  պառակտում չկար այս հարցում, կային տարբերվող կարծիքներ: «Իմ կարծիքով՝ կան բնապահպանական մտահոգություններ, որոնք դեռ պետք է ուսումնասիրվեն, և հետագայում ի հայտ եկած բնապահպանական հանգամանքների հիմնան վրա իրականացվի կամ չիրականացվի նոր ՇՄԱԳ»,- հավելեց նա: Մանրամասները՝ տեսանյութում․

Lragir.am,
09-09-2019 16:53