Էրիկ Գրիգորյանը ԱՄՆ-ում կմասնակցի Կլիմայի հարցերով գագաթնաժողովին

09-09-2019 17:17

Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը Ամերիկայի Միացյալ Նահանգներում կմասնակցի Կլիմայի հարցերով գագաթնաժողովին և ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի ներքո իրականացվող՝ կայուն զարգացման բարձրաստիճան հատվածի քաղաքական ֆորումին: Այս մասին որոշումը ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանին 2019 թվականի սեպտեմբերի 22-ից 26-ը գործուղել Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Նյու Յորք)` Կլիմայի հարցերով գագաթնաժողովին (Climate Action Summit), ինչպես նաև ս. թ. սեպտեմբերի 24-ին և 25-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի ներքո իրականացվող՝ կայուն զարգացման բարձրաստիճան հատվածի քաղաքական ֆորումին մասնակցելու նպատակով»,- նշված է որոշման տեքստում:

Lragir.am,
09-09-2019 17:17