iPhone 11-ը վաճառքում կհայտնվի սեպտեմբերի 20-ին

09-09-2019 17:45

iPhone 11-ը վաճառքում կհայտնվի սեպտեմբերի 20-ին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես«-ը, հայտնել Է AppleInsider-ը: Շնորհանդեսը կկայանա սեպտեմբերի 10-ին: Ստացվում Է, որ ռելիզը կթողարկվի ազդարարումից տասն օր անց: Նախապատվերը կմեկնարկի սեպտեմբերի 13-ին: Apple-ի բոլոր երեք մոդելները վաճառքում կհայտնվեն միաժամանակ: Վերջին երկու տարում Apple-ը հետաձգում Էր iPhone X-ի եւ XR-ի թողարկումը, երկու անգամ Էլ՝ ապարատային ապահովման խնդիրների պատճառով: AppleInsider-ի տեղեկատվությունը, հավանաբար, վերաբերում Է միայն ԱՄՆ-ին եւ առաջին ալիքի երկրներին, հաղորդել Է Life-ը:

Lragir.am,
09-09-2019 17:45