Թենիս. Վարկանիշային աղյուսակը ԱՄՆ բաց առաջնությունից հետո

09-09-2019 20:23

լուսանկարը՝ CBC Ռաֆայել Նադալը թենիսի ԱՄՆ բաց առաջնության եզրափակիչում 5 սեթում կարողացավ հաղթել Ռուսաստանը ներկայացնող Դանիլ Մեդվեդևին՝ 7-5, 6-3, 5-7, 4-6, 6-4: Իսպանացի մարզիկն իր կարիերայի 19-րդ Մեծ Սաղավարտի տիտղոսը նվաճեց և այժմ հետ է մնում Ռոջեր Ֆեդերերից մեկ տիտղոսով: Վարկանիշային աղյուսակում Նադալն իր միավորների քանակը հասցրեց 9225-ի և զբաղեցնում է երկրորդ տեղը: Մեդվեդևն այս պահին 4-րդն է: Ռուս թենիսիստի ակտիվում 5235 միավոր կա: Առաջին 10-յակն ունի հետևյալ տեսքը՝ 1.Նովակ Ջոկովիչ – 9865 միավոր 2.Ռաֆայել Նադալ – 9225 3.Ռոջեր Ֆեդերեր – 7130 4.Դանիլ Մեդվեդև – 5235 5.Դոմինիկ Թիմ – 4575 6.Ալեքսանդր Զվերև – 4095 7.Ստեֆանոս Ցիցիպաս – 3420 8.Կեյ Նիշիկորի – 3375 9.Կարեն Խաչանով – 2810 10.Ռոբերտո Բաուտիստա Ագուտ – 2575

Lragir.am,
09-09-2019 20:23