Արամ Հայրապետյանի ֆանտաստիկ ցուցանիշը, որը ցույց է տալիս հավաքականի պաշտպանության թուլությունը

09-09-2019 21:25

լուսանկարը՝ Հրաչ Խաչատրյան/Vbetnews ՈւԵՖԱ-ն հրապարակել է Եվրո-2020-ի որակավորման փուլի 5/6 տուրերի արդյունքներով վիճակագրական տվյալները: Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Արամ Հայրապետյանը կատարած սեյվերի քանակով երրորդն է: 32-ամյա ֆուտբոլիստը անցկացրած խաղերում 32 սեյվ է գրանցել՝ 5.3 սեյվ մեկ խաղում (միջին հաշվարկով):  Դարպասապահի համար սա գերազանց արդյունք է, եթե նույնիսկ մի կողմ դնենք այն հանգամանքը, որ հավաքականը 11 գոլ է բաց թողել 6 խաղում:  Սեյվերի ցուցանիշով առաջին երկու տեղերը զբաղեցնում են Մալթայի և Սան-Մարինոյի հավաքականները, որոնք ոչ մի մրցաշարային նպատակ չեն հետապնդում: Հաշվի առնելով այն հանգամանքը, որը Հայաստանի հավաքականը պայքարում է երկրորդ տեղով Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ անցնելու համար, 52 սեյվը ոչ միայն Հայրապետյանի հրաշալի խաղի մասին է խոսում, այլ նաև թույլ պաշտպանության: Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի մոտակա երկու մրցակիցները Լիխտենշտեյնն ու Ֆինլանդիան են:

Lragir.am,
09-09-2019 21:25