Վարչապետը Արցախի ՏԻՄ ընտրությունների մասին

10-09-2019 09:38

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. Մեջբերում Արցախի ՏԻՄ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացրած «Իրազեկ քաղաքացիների միության» գնահատականից. «Աղաղակող խախտումներ չենք արձանագրել: Խախտումները կրել են ոչ թե վերահսկողական, այլ՝ չիմացության բնույթ: Արձանագրված բոլոր խախտումները միասին վերցրած չեն ազդել ընտրությունների ելքի վրա: Հստակ կարող ենք արձանագևել, որ ընտրողներն ունեցել են բոլոր իրավական միջոցները եւ հնարավորությունները՝ իրացնելու քվեարկության իրավունքը: Մեր կողմից դիտարկված տեղամասերից որեւէ մեկում հաշվարկի ժամանակ չի գրանցվել արդյունքները կեղծելու փորձ»:

Lragir.am,
10-09-2019 09:38