ԱԺ-ն ընդունեց ՀՀ-ի և Դանիայի միջև կայուն հարկային դաշտի ստեղծմանը նպաստող օրինագիծը

10-09-2019 11:10

ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Հայաստանի Հանրապետության և Դանիայի Թագավորության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին» կոնվենցիան վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ օրենքի նախագիծը ներկայացրել է ՀՀ կառավարությունը: Կոնվենցիայի նպատակն է բացառել եկամուտների և գույքի կրկնակի հարկումը՝ նվազեցնելով եկամտային և գույքային հարկերի հետ կապված խոչընդոտների բացասական ազդեցությունը պայմանավորվող պետությունների միջև փոխադարձ առևտրի և ներդրումների վրա, ինչը հնարավորություն է տալիս խրախուսելու ձեռնարկատիրական գործունեությունը` ստեղծելով մրցակցային շահավետ պայմաններ օտարերկրյա ներդրումների համար: Կոնվենցիան նպատակ ունի նաև ստեղծել կանխատեսելի և կայուն հարկային դաշտ:

Lragir.am,
10-09-2019 11:10