ՀՀ քայլերի շնորհիվ ՀԱՊԿ հեղինակությունը բարձրանում է. Շավարշ Քոչարյան

10-09-2019 13:00

Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից Յուրի Խաչատուրովին հետ կանչելու գործընթացին և հարցին, թե արդյոք այդ գործընթացը Հայաստանի վարկանիշի վրա բացասական չի անդրադառնում: «Եթե մենք նայում ենք կազմակերպության շահերի տեսակետից, ապա կազմակերպությունը դրանից շահեց: Եթե բոլորը հասկացան, որ կա օրենսդրական բաց, որը նման դեպքերում թույլ է տալիս տարբեր ձևի մեկնաբանել: Եվ մենք հասանք նրան, հիմա այդ նախագծերը կան, որ ապագայում նման դեպքերում այդպիսի իրավիճակ չլինի: Աստված ոչ անի, գլխավոր քարտուղարի հետ կարող է մի բան պատահել: Պարզվում է՝ փաստաթղթերն այնպես են դրված, որ ով ոնց ուզի, կմեկնաբանի, հիմա դա վերացվում է: Երկրորդ խնդիրը, որը մենք դրել ենք, ասել ենք՝ այո, չկա հստակություն, կա տարբեր մեկնաբանություն, բայց քանի որ մեր թեկնածուի պաշտոնավարման ժամկետն է, որին հետ ենք կանչել, այդ ընթացքում որևէ այլ երկիր չի կարող լինել գլխավոր քարտուղար: Եվ մենք դրան էլ ենք հասել»,-ասաց Շավարշ Քոչարյանը: Ըստ նրա՝ եթե ՀՀ քայլերի շնորհիվ ՀԱՊԿ հեղինակությունը բարձրանում է, այսինքն՝ անորոշությունը վերանում է, ապա, բնական, է, Հայաստանի հեղինակությունը ևս դրանից բարձրանում է:

Lragir.am,
10-09-2019 13:00