Կալիֆորնիայում մեկնարկել է Apple-ի ամենամյա շնորհանդեսը

10-09-2019 21:43

Ամերիկյան Apple ընկերությունը սկսել է իր արտադրական նորամուծությունների շնորհանդեսը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը: Միջոցառումը ուղիղ եթերով հեռարձակվում է ընկերության պաշտոնական կայքում: Apple Insider հարթակի տեղեկություններով՝ շնորհանդեսի ընթացքում ներկայացվելու է սմարթֆոնի երեք մոդել: Դրանք են՝ 6.5 դյույմ անկյունագծով OLED էկրանով, iPhone 11 Pro Max-ը, 5.8 դյույմ անկյունագծով OLED էկրանով iPhone 11 Pro-ն և 6,1 դյույմ անկյունագծով LCD էկրանով ավելի մատչելի մեկ այլ սմարթֆոն: Apple Insider-ը չի բացառում, որ Apple-ի երկրպագուները կտեսնեն MacBook-ի 16 դյույմ անկյունագծով նոր մոդելը, նոր տեսակի Apple Watch-ը, iPad Pro կատարելագործված պլանշետը և Apple – iOS 13 նոր օպերացիոն համակարգը: Հնարավոր է նաև, որ այս նորույթներն ընկերությունը որոշի ներկայացնել հոկտեմբերին:

Lragir.am,
10-09-2019 21:43