ՀՔԱՎ։ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ն ու «Շտապբուժօգնությունը» ևս Էդգար Ծատինյանի փաստաթղթերը խախտումներով են լրացրել․ Տեսչական մարմինը արձանագրել է

10-09-2019 22:29

2019թ․ սեպտեմբերի 3-ին հրապարակում էինք արել, որ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը «Արմենիա» ԲԿ-ում մահացած Էդգար Ծատինյանի փաստաթղթերում խախտումներ է արձանագրել: Է․ Ծատինյանի իրավահաջորդի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Արայիկ Զալյանը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» և «Արմենիա» ԲԿ-ներում Է․ Ծատինյանին տրամադրած բուժօգնության հարցով Տեսչական մարմին էր դիմել 2019թ․ հուլիսի 4-ին: 2019թ․-ի օգոստոսի 5-ին Տեսչական մարմնից պատասխանել էին, որ «Արմենիա» ԲԿ-ում զննումների արդյունքում Տեսչական մարմնի աշխատակիցները հայտնաբերել են Է․ Ծատինյանի բժշկական փաստաթղթերի լրացման, դրանց պահպանման, շրջանառության պահանջների խախտումներ, և 2019թ․ հուլիսի 31-ին տնօրենին կարգադրել են վերացնել դրանք: Տեսչական մարմինը «Շտապբուժօգնությունից» ևս խնդրել էր տրամադրել Է․ Ծատինյանին տրամադրած բուժօգնության վերաբերյալ փաստաթղթերը: Երեկ՝ սեպտեմբերի 9-ին, ստացել ենք արդեն Տեսչական մարմնի պատասխանը՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում և «Շտապօգնությունում» անցկացված զննումների վերաբերյալ: Ավելին՝ ԱՅՍՏԵՂ

Lragir.am,
10-09-2019 22:29