Ցամաքուրդային համակարգերից օգտվելը պայմանագրային հիմունքներով կդառնա

11-09-2019 09:56

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. «Մեր երկրի ցամաքուրդային համակարգերի ընդհանուր երկարությունը շուրջ 1695 կմ է, որից Արարատյան դաշտում՝ 1532 կմ (շուրջ 90 տոկոս): Վերջինիս նախագծային թողունակությունը կազմում է 36,3 խմ/վրկ կամ 1145,0 մլն խմ/տարի, եւ ապահովում է ջրի հեռացումը դեպի Մեծամոր, Հրազդան եւ վերջին հաշվով՝ Արաքս գետ: Ի դեպ, Արարատյան դաշտի շուրջ 185 կմ երկարությամբ ցամաքուրդային համակարգերը նաեւ տարածքի ձկնաբուծական տնտեսությունների հետադարձ ջրերը տեղափոխելու համար են: Եվ ձկնաբուծական տնտեսությունների ավելացմանը զուգահեռ ավելացել է նաեւ այդ տնտեսություններից ցամաքուրդային  համակարգ լցվող հետադարձ ջրերի ծավալը (կազմում է շուրջ 25,7 խմ/վրկ կամ 809 մլն խմ/տարի), ինչը, հասկանալի է, այդ համակարգերի պահպանման եւ շահագործման լրացուցիչ ծախսերի է հանգեցնում: Ջրային կոմիտեն ջրային օրենսգրքում փոփոխության առաջարկ է անում, ըստ որի վճար կսահմանվի՝ նվազեցնելով պետության բեռը»:

Lragir.am,
11-09-2019 09:56