Տեղական հնդկացորենը կարող է ներքին շուկայում ինքնաբավության խնդիր լուծել

11-09-2019 10:20

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. «Անկախությունից ի վեր հնդկացորեն  ներկրող Հայաստանն իր սեփական արտադրանքով կարող է լիովին փոխարինել ներկրվող հնդկացորենին, նույնիսկ կարող է մարտահրավեր նետել ներկրվածին իր որակական ու համային առանձնահատկությամբ ու ստիպել սպառողին նախընտրել միայն հայկականը՝ տեղականը: Առաջին անգամ հնդկացորեն արտադրվել ու առատ բերք է ստացվել Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքում: 20 տարի ամայի թողած, 100 հա անմշակ հողը վերամշակվել է դարձել  վարելահող, որից 2016թ. հեկտարից ավելի քան 1 տոննա բերք է  ստացվել: Երբ 2015 թ. ԵՄ  Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղական համայնքների զարգացման  ծրագիրը (ENPARD) արտադրող և վերամշակող ֆերմերային խմբեր ընտրելու նպատակով մրցույթ հայտարարեց, հաղթողների թվում էին Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքի ներկայացուցիչները: Նրանք նպատակ ունեին վերամշակման գործարան կառուցելու: Առաջին արդյունքները գոհացուցիչ էին, սակայն ներկայումս գործարանի աշխատանքը դադարեցված է՝ գազաֆիկացման խնդիրը ոչ մի կերպ լուծում չի ստանում»:

Lragir.am,
11-09-2019 10:20