Խորհրդարանում մեկնարկել է հերթական նիստը. ՈՒՂԻՂ

11-09-2019 10:17

ՀՀ Ազգային ժողովում մեկնարկել է հերթական նիստը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ օրակարգում ընդգրկված են մի շարք օրենքների նախագծեր: Աշնանային նստաշրջանի առաջին քառօրյայի նախորդ երկու նիստերի ընթացքում Ազգային ժողովի պատգամավորներն առաջին և երկրորդ ու ամբողջական ընթերցմամբ ընդունել և քննարկել են շուրջ 20 օրինագիծ: Ազգային ժողովի այսօրվա նիստի ընթացքում տեղի կունենա ՀՀ կառավարության հետ հարցուպատասխանը:

Lragir.am,
11-09-2019 10:17