Փաշինյանն ասուլիս կտա Վանաձորում

11-09-2019 10:26

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասուլիս է հրավիրում Վանաձորում: Այս մասին նա հայտարարել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում կատարված գրառմամբ: «Սիրելի հայրենակիցներ. նախկինում խոստացել էի, որ իմ հաջորդ ասուլիսը տեղի է ունենալու Գյումրիում: Բայց քանի որ այդ հայտարարությունից հետո մի քանի անգամ տարբեր այցեր եւ միջոցառումներ եմ իրականացրել Գյումրիում եւ այս տարի եւս երկու խոշոր միջոցառում է նախատեսվում այնտեղ, որոշում կայացրի առաջիկա ասուլիսը տեղափոխել Վանաձոր: Ասուլիսը տեղի կունենա սեպտեմբերի 16-ին, ժամը 13.00-ին Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում»,-նշել է Նիկոլ Փաշինյանը:

Lragir.am,
11-09-2019 10:26