ՀՊՏՀ-ի ռեկտորի նախկին պաշտոնակատարը կասկածվում է լիազորությունները չարաշահելու մեջ

11-09-2019 11:32

ՀՀ պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի նախկին պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը կասկածվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից հայտնեցին, որ ԿՀԴՊԳ վարչությունում ստացված օպերատիվ տվյալների համաձայն` ռեկտորի նախկին պաշտոնակատարը չարաշահելով իր պաշտոնեական լիազորությունները, խախտելով աշխատանքային օրենսգրքի և ԲՈՒՀ-ի կանոնադրության պահանջները՝ իր մտերիմներին տրամադրել է չնախատեսված ամենամյա վճարովի արձակուրդներ, միանվագ դրամական պարգևատրումներ և լրավարձեր, ինչի հետևանքով վատնվել են խոշոր չափերի գումարներ: Վնասի չափը պարզվում է: Նախապատրաստվում են նյութեր:

Lragir.am,
11-09-2019 11:32