Խորհրդարանը քննարկում է օտարերկրացիներին Հայաստանից արտաքսելու հիմքերն ընդլայնելու օրինագիծը

11-09-2019 13:24

ՀՀ Ազգային ժողովում քննարկվում է Հայաստանի Հանրապետությունից օտարերկրացիներին արտաքսելու հիմքերն ավելացնելու վերաբերյալ օրենքի նախագիծը: «Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ սեպտեմբերի 11-ին տեղի ունեցած խորհրդարանի նիստում «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը ներկայացրեց ՀՀ Արդարադատության նախարարի տեղակալ Քրիստինե Գրիգորյանը: «Ներկայիս կարգավորումներով օտարերկրացուն Հայաստանից արտաքսումը կատարվում է նրա՝ Հայաստանում գտնվելու կամ բնակվելու օրինական հիմքերի բացակայության պայմաններում, ապա այս կարգավորումներով ստեղծվում են մեխանիզմներ, որ, եթե նա կատարի քրեորեն հետապնդելի արարք և դատապարտվի ազատազրկման, այդ դեպքում ևս կունենանք արտաքսման այդ հնարավորությունը»,- ասաց Գրիգորյանը:

Lragir.am,
11-09-2019 13:24