Հորդորակ հայերեն ընդունելի համարժեքներ ունեցող օտար բառերից խուսափելու մասին

11-09-2019 13:45

(8-րդ թողարկում) Հայերենի բառապաշարն անընդհատ ավելանում է բառակազմական սեփական միջոցների կիրառմամբ ստեղծված բառերով: Նոր բառեր ստեղծվում են նաև որպես օտար բառերի համարժեքներ: Այդ բառերն իրական կյանք կստանան, երբ մենք դրանք գործածենք գրավոր և բանավոր խոսքում: Ներկայացնում ենք օտար բառերի հայերեն համարժեքների նոր ցանկ՝ հորդորելով գործածել դրանք և լավ օրինակ ծառայել այլոց: ամնիստիա – համաներում բիզնեսմեն – գործարար բորդ – խորհուրդ (կառավարման, հոգաբարձուների, տնօրենների) դիագնոզ – 1. ախտորոշում, 2. (փխբ.) եզրահանգում դոմինանտ – գերիշխող, իշխող, տիրապետող ենոտ – ջրարջ էկզեմպլյար – նմուշ էֆեկտիվ – արդյունավետ իլյուզիա – պատրանք կոմֆորտ – 1. հարմարավետություն, 2. հարմարավետ կոնսուլտացիա – խորհրդատվություն կոնֆլիկտ – հակամարտություն, բախում, ընդհարում կոնֆրոնտացիա – առճակատում միֆ – առասպել մոնիթորինգ / մոնիտորինգ – մշտադիտարկում, դիտանց մոնումենտալ – 1. կոթողային, 2. հսկայական, վիթխարի, 3. հոյակերտ, փառահեղ նյուանս – նրբերանգ նոստալգիա – 1. կարոտ, կարոտախտ, 2. հայրենաբաղձություն պանիկա – խուճապ պարկինգ / փարքինգ – 1. կայանատեղ, կայանատեղի, 2. կայանելը, կայանում պրոյեկտ – նախագիծ, ծրագիր պրոպագանդա – քարոզչություն պրովոկացիա – սադրանք ջիմ – մարզասրահ սթաֆ – աշխատակազմ, անձնակազմ ստեպլեր – կարիչ վիզուալ – տեսողական տրանսֆորմացիա – 1. փոխակերպություն, փոխակերպում, 2. ձևափոխություն ցիտատ – մեջբերում ֆորմալ – 1. ձևային, 2. պաշտոնական, ձևական ԼԵԶՎԻ ԿՈՄԻՏԵ

Lragir.am,
11-09-2019 13:45