Ռոուհանին մեկնաբանել Է Բոլթոնի պաշտոնաթողությունը

11-09-2019 14:20

ԱՄՆ-ը պետք Է հասկանա, որ ռազմամոլությունն իր օգտին չԷ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին՝ ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ-ի նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնի՝ նախօրյակին տեղի ունեցած պաշտոնաթողության ֆոնին: «Այսօր, երբ թշնամին առավելագույն ճնշումն Է գործադրում մեզ վրա, մեր պատասխանը տոկունությունն Է եւ դիմադրությունը: Ամերիկացիները պետք Է հասկանան, որ ռազմամոլներն ու ռազմամոլությունն իրենց օգտին չԷ: Ռազմամոլները պետք Է հեռանան, ԱՄՆ-ը պետք Է հրաժարվի ճուռակների քաղաքականությունից»,- ասել Է Ռոուհանին կառավարության նիստում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Lragir.am,
11-09-2019 14:20