Ստեփանակերտում բացվել է Արցախի և Ֆրանսիայի բնակավայրերի միջև բարեկամության ցուցանակը

11-09-2019 14:49

ԱԺ նախագահ, «Արցախ-Ֆրանսիա» բարեկամության շրջանակի նախագահ Աշոտ Ղուլյանը և Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր, «Ֆրանսիա-Արցախ» բարեկամության շրջանակի նախագահ Գի Տեսիեն սեպտեմբերի 11-ին Ստեփանակերտ քաղաքի Ազատամարտիկների պուրակում բացել են Արցախի և Ֆրանսիայի բնակավայրերի միջև բարեկամության ցուցանակը: Ողջունելով ներկաներին՝ Աշոտ Ղուլյանը հույս է հայտնել, որ շատ կարճ ժամանակում ցուցանակը կլրացնեն Արցախի հետ Ֆրանսիայի մյուս քույր քաղաքները: «Շնորհավորում եմ Արցախ-Ֆրանսիա համագործակցության հերթական խորհրդանիշի  առիթով և հարատևություն եմ մաղթում մեր բարեկամությանը»,-նշել է խորհրդարանի ղեկավարը: Միջոցառումն անց է կացվել Ֆրանսիայի խորհրդարանականների՝ Արցախ կատարած այցի շրջանակում: Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին

Lragir.am,
11-09-2019 14:49