ՌԴ դեսպանը խոսել է Ամուլսարի մասին

11-09-2019 14:47

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի կարծիքով`Ամուլսարի հարցի շուրջ ստեղծված իրավիճակը Հայաստանի ներքին խնդիրն է: «Ինչքանով ես հականում եմ` որևէ մեկի մոտ չկա  կասկած, որ հարցը պետք է լուծվի հաշվի առնելով բոլոր հանգամանքները: Չպետք է տուժի թե Հայաստանի գործարար համբավը, թե շրջակա միջավայրը: Կարծում եմ, դա Հայաստանի ներքին խնդիրն է և Հայաստանի կառավարությունն ու ժողովուրդը բավականին իմաստուն են, որպեսզի կայացնեն ճիշտ որոշում», լրագրողների հետ զրույցում ասաց Կոպիրկինը:

Lragir.am,
11-09-2019 14:47