related topics
Հայաստանի Հանրապետությունը շարունակում է ամենօրյա աշխատանքներ իրականացնել Ադրբեջանում գտնվող ՀՀ քաղաքացի, զինծառայող Արայիկ Ղազարյանի վերադարձի հետ կապված: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ՀՀ Ազգային ժողովում հայտնեց Արտաքին գործերի նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը: «Մեր զինվորի վերադարձի հետ կապված բանակցություններն ընթանում են և համանախագահության շրջանակում և նաև անմիջականորեն Կարմիր խաչի գրասենյակների միջոցով, որոնք տեղակայված են Երևանում և Բաքվում: Աշխատանքները գտնվում են մեր ամենօրյա ուշադրության կենտրոնում, ամեն ինչ արվում է, որպեսզի ապահովենք շուտափույթ վերադարձի հնարավորությունը»,- ասաց Ապիտոնյանը: