ՌԴ դեսպանը՝ Շիշկինին ապաստան տալու մասին

11-09-2019 15:53

Ռուս ակտիվիստ Վիտալի Շիշկինին Հայաստանում քաղաքական ապաստան տալու մասին ՌԴ դեսպանությունը ոչ մի տեղեկության չի տիրապետում և չի պատրաստվում մեկնաբանել դրա մասին լուրերը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը: «Մենք տեղեկություն այդ հարցով չունենք: Առաջնորդվում ենք պաշտոնական մարմինների այն հայտարարությամբ, որ ՀՀ-ում քաղաքական ապաստան չեն տվել», – ասել է նա: Ավելի վաղ, ՀՀ ՏԿԶՆ միգրացիոն ծառայությունը հայտնել էր, որ Հայաստանը Վիտալի Շիշկինին քաղաքական ապաստան չի տրամադրել:

Lragir.am,
11-09-2019 15:53