Միխայել Շումախերը գիտակցության է եկել

11-09-2019 16:37

Գերմանացի լեգենդար ավտոարշավորդ, «Ֆորմուլա 1» ավտոմրցաշարի աշխարհի առաջնության յոթակի չեմպիոն Միխայել Շումախերի գիտակցությունը վերականգնվել է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Le Parisien» պարբերականին,  մարզիկին գաղտնի տեղափոխել են Փարիզ` Ժորժ Պոմպիդուի անվան հիվանդանոց: 50-ամյա Շումախերին սրտանոթային բաժանմունք են տարել պատգարակով` դեմքն ու մարմինը հատուկ ծածկոցով փակած: Հիվանդանոցում նրան ցողունային բջիջների ներարկում են արել և մարզիկի առողջությամբ զբաղվում է սրտանոթային անբավարարության խնդիրների մասնագետ, բժիշկ-պրոֆեսոր Ֆիլիպ Մենասեն: Միխայիլ Շումախերը գանգուղեղային լուրջ վնասվածք է ստացել 2013 թվականին ֆրանսիական Մերիբել հանգստավայրում դահուկասահքի ժամանակ: Պատահարի արդյունքում մարզիկի գլխուղեղի երկու կիսագնդերը լրջորեն վնասվել են:  

Lragir.am,
11-09-2019 16:37