Թուրքիայում նախագահական համակարգին աջակցում է քաղաքացիների 37 տոկոսը

11-09-2019 16:32

Թուրքիայում ընդդիմադիր Հանրապետա-ժողովրդական կուսակցությունը հարցում է անցկացրել, որի արդյունքում պարզ է դարձել, որ քաղաքացիների ընդամենը 37 տոկոսն է սատարում կառավարման նախագահական համակարգը: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Դիքեն» լրատվամիջոցը: Քաղաքացիների 54 տոկոսը կարծում է, որ նախագահական համակարգը անարդյունավետ է Թուրքիայի համար: Հունիսի 24-ի ընտրություններին իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանը ձայն տված քաղաքացիների 78 տոկոսն է արդյունավետ համարում նախագահական համակարգը: Հարցմանը մասնակցած քաղաքացիների 53.8 տոկոսը գտնում է, որ Թուրքիան պետք է վերադառնա կառավարման խորհրդարանական համակարգին:

Lragir.am,
11-09-2019 16:32