Հայտնաբերվել է Գյումրիի ռուսական բազայի զինծառայողի դին

11-09-2019 16:29

Սեպտեմբերի 10-ին, ժամը 11:55-ի սահմաններում Գյումրի քաղաքի շտապօգնության կայանից ոստիկանության Մուշի բաժին ահազանգ է ստացվել, որ հերթապահ խումբը կանչով մեկնել է Մուշ 2 թաղամասի 32 շենքի բնակարաններից մեկը, որտեղ հայտնաբերել է ՌԴ քաղաքացի՝ 23-ամյա Ալեքսանդր Բաբուշկինի դին: Shamshyan.com-ի  հաղորդմամբ, նշված հասցե են ժամանել ոստիկանության Մուշի բաժնի օպերատիվ խումբը, ինչպես նաեւ Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության քննիչները: Ժամանել է նաեւ դատական բժիշկը, ով, զննելով դին, հայտնել է՝ դիակի արտաքին զննությամբ դեմքի, աջ ձեռքի եւ աջ ոտքի շրջանում հայտնաբերվել են քերծվածքներ: Փաստի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչության քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Աղբյուրի տեղեկություններով՝ Ա. Բաբուշկինը ծառայում էր Գյումրիում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազայում՝ որպես պայմանագրային զինծառայող, կոչումով սերժանտ էր:

Lragir.am,
11-09-2019 16:29