Հրազդան գետի վրայով 252 մետր երկարությամբ նոր կամուրջ կկառուցվի

11-09-2019 16:27

Պաշտոնապես մեկնարկեց Արգավանդ-Շիրակի փողոց ճանապարհի շինարարությունը: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի խոսնակ Հակով Կարապետյանը: Նա Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ 2,7 կմ երկարությամբ ճանապարհի մի մասը կազմում է 252 մետրանոց կամուրջը Հրազդան գետի վրայով: Միջազգային դոնորների աջակցությամբ ընթացող շինարարությունը նախատեսվում է ավարտին հասցնել 21 ամսում:

Lragir.am,
11-09-2019 16:27