Լենա Նազարյանն անդրադարձել է Ամուլսարի հարցին

11-09-2019 16:44

ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Լենա Նազարյանը Ամուլսարի հանքի շահագործման հետ կապված իր հարցերն ուղղել է կառավարության անդամներին ու ստացել նույն պատասխանները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Նազարյանն ասաց սեպտեմբերի 11-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում: «Ամուլսարի հետ կապված լրագրողների և հանրության հարցերը ես ինքս ուղղել եմ կառավարության անդամներին և ստացել եմ այն նույն պատասխանները, որոնք նաև դուք եք ստացել: Այդ պատասխանները ներկայացվել են»,- ասաց Նազարյանը: Լենա Նազարյանը չնշեց, թե ինքն ինչ դիրքորոշում ունի հանքի շահագործման հետ կապված:

Lragir.am,
11-09-2019 16:44