Գյումրիում հայտնաբերվել է 102–րդ ռուսական ռազմաբազայի զինծառայողի դի

11-09-2019 16:54

Գյումրիի բնակարաններից մեկում հայտնաբերել են  102–րդ ռուսական ռազմաբազայի  23-ամյա զինծառայողի դի: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը: «Շիրակի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում ռուսական 102—րդ ռազմաբազայի 23-ամյա զինծառայողի մահվան հանգամանքները պարզելու համար»,- ասաց Հարությունյանը: Նրա խոսքով` այս պահին որևէ վարկած չկա, թե ինչն է զինծառայողի մահվան պատճառը:

Lragir.am,
11-09-2019 16:54