Շրջակա միջավայրի նախարարությունը հրապարակել է ELARD-ի հաշվետվության վերաբերյալ եզրակացությունը

11-09-2019 17:38

Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությունը հրապարակել է Ամուլսարի հանքավայրում փորձաքննություն իրականացրած  ELARD ընկերության հաշվետվության վերաբերյալ եզրակացությունը: Այս մասին հայտնեցին ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից: Եզրակացության եզրափակիչ մասում ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը խնդրում է ՀՀ վարչապետին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին հանձնարարել հանքավայրում իրականացնել ստուգումներ:

Lragir.am,
11-09-2019 17:38