Ավինյանը հայտնեց հանրային ծառայողների աշխատավարձերի բարձրացման շարունակական լինելու մասին

11-09-2019 17:41

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտնեց, որ հանրային ծառայողների, այդ թվում նաև ուսուցիչների աշխատավարձերի գլոբալ վերանայումներ են լինելու: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ավինյանն ասաց սեպտեմբերի 11-ին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում՝ պատասխանելով պատգամավոր Կարեն Սիմոնյանի հարցին: «Ուսուցիչների աշխատավարձերի այն բարձրացումը, որը տեղի է ունեցել սեպտեմբերին, ֆիքսված է: Դա շարունակական է լինելու, այսինքն՝ այս թիվը ֆիքսվել է նաև հաջորդ տարիների բյուջեում: Իսկ հետագայում հանրային ծառայության բարեփոխումների ռազմավարության մշակման շրջանակում միանշանակ հանրային ծառայողների աշխատավարձերի, ներառյալ ուսուցիչների աշխատավարձերի գլոբալ վերանայումներ լինելու են»,- ասաց Ավինյանը:

Lragir.am,
11-09-2019 17:41