Գործողությունների պլան` մայրական մահերը նվազեցնելու նպատակով

11-09-2019 18:28

Առողջապահության նախարարությունում` նախարար Արսեն Թորոսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել մանկաբարձագինեկոլոգիական խորհրդիարտահերթ նիստը: Հաշվի առնելով 2019 թվականի մինչ այս պահն արձանգարված տասը մայրական մահվան դեպքերը` նիստի ընթացքում յուրաքանչուր մահ առանձին վերլուծության է ենթարկվել: Պարզվել է, որ դեպքերից միայն 4-ը պայամանավորված են եղել հղիության և ծննդաբերության բարդություններով: Մնացած 6 դեպքերը կապված են կնոջ նախկինում ունեցած հիվանդություններով և անկանխատեսելի բարդություններով, մասնավորապես`  սրտամկանի ինֆարկտ, էպիլեպտիկ ստատուս,  լիդոկայինային անաֆիլակսիա, վիրուսային երկկողմանի թոքաբորբ,  թոքային զարկերակի թրոմբոէմբոլիա, հիպերտոնիկ հիվանդության հետևանքով զարգացած հեմոռագիկ ինսուլտ: Մայրական մահերը հնարավորինս նվազեցնելու նպատակով քննարկման ընթացքում որոշվել է առաջիկայում իրականացնել հետևյալ քայլերը. Առողջապահության նախարարության կողմից պարբերաբար հանդիպումներ կազմակերպել նախածննդյան հսկողություն իրականացնող մանկաբարձ-գինեկոլոգների հետ: Մարզային բուժհաստատությունները ֆունկցիոնալ առումով կցագրել երրորդ մակարդակիծննդօգնության հիմնարկներին: Վերջինիս մասնագետները կլինեն մշտական կապի մեջ, պարբերաբար կայցելեն հիմնարկներ և կցուցաբերեն խորհրդատվություն` բարձր ռիսկի խմբի հղիներին: Համատեղ կմշակվեն վարման և ծննդալուծման պլաններ: Մշակել ուսուցման փուլային ծրագիր` մանկաբարձ-գինեկոլոգների համար` հիմնված բարդ դեպքերի անհատական վերլուծությունների հիման վրա: Ձևավորել մշակույթ` մայրական դեպքերի մանրակրիտ ներհիվանդանոցային վերլուծության և քննարկումներ կազմակերպելու ուղղությամբ, ներգրավվելով բոլոր մասնագետներին: Բարձրացնելհոսպիտալացման ենթակա հղիների/ծննդկանների արագ տեղափոխման ծառայության որակը: Ամփոփելով հանդիպումը` նախարար Արսեն Թորոսյանը նշել է, որ  պետք է արվի, ամեն ինչ`  կանխարգելվող մայրական մահերը բացառելու, ինչպես նաև հղիների առողջության բարելավման, առողջ ապրելակերպի,հղիների և ընտանիքի անդամների վտանգի նշանների ուսուցման բարձրացման ուղղությամբ:

Lragir.am,
11-09-2019 18:28